×


Զարուհի Բաբայանի տարեդարձին 500 հյուր է եկել :)

Դեկտեմբերի 27-ին` երեկ, Զարուհի Բաբայանի ծննդյան օրն էր: BRAVO.am-ը երգչուհուն հանդիպել է երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ Զառան այլ արտիստների հետ նախատոնական խնջույքի է մասնակցել:

Զարուհի Բաբայանը զավակների հետ


Ներկաներին “գաղտնիքը” բացել է երգչուհու սկեսուրը` Սոֆի Դեւոյանը` շնորհավորելով իր հարսիկին: Շնորհավորանքին իրենց ծափերով միացել են նաեւ սրահի բոլոր հյուրերը, իսկ երգչուհին բեմ է բարձրացել, շնորհակալություն հայտնել ու երգել իր ու գործընկերների համար:

“500 մարդ հավաքվել էին իմ տարեդարձին:): Սիրում եմ ծննդյան օրերը նշել, ուրախանալ, գեղեցիկ նվերներ ստանալ”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին, որը ամուսնու հետ ռեստորանը շուտ է  լքել` ծննդյան տոնը ընտանիքի հետ անցկացնելու համար: 

Զարուհի Բաբայանը նշել է, որ ընկերներից մի շարք նվերներ ու շնորհավորանքներ է ստացել, սկեսուրը` Սոֆի Դեւոյանն էլ հարսին շատ գեղեցիկ զգեստ է նվիրել:

“Սիրում եմ ծննդյան օրերը նշել, գեղեցիկ նվերներ ստանալ”. Զարուհի Բաբայան


36-ամյակի առթիվ երգչուհու համար մեծ անակնկալ են պատրաստել երեխաները. “Մինչեւ գնացինք տուն, ինձ համար սիրուն զամբյուղ էին պատրաստել ու մեջը շնորհավորանք դրել. դա իրենց ձեռքի աշխատանքն էր:)”:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW